Փառավորվիր, Հայր, որդիներիդ կյանքում. Քեզ ենք հուսացած, Քեզ ենք կռթնած. Արա հանգիստ և ողորմություն մեր ննջեցյալներին, Եվ մեր մեղքերին տուր թողություն, Ծածկոցդ նետիր աշխարհի վրա, մերինների վրա։
Երեկ լուսադեմին մեր հարևան ու բարեկամ Իրանի վրա սկսված իսրայելական հարձակումը չմնաց անպատասխան. Իրանը երեկոյից սկսած հարվածներ է հասցնում Իսրայելին։ Արդյունքում՝ ունենք փաստացի պատերազմ, որը դեռևս ցույց չի տալիս ավարտի նշաններ։ Ճիշտ հակառակը՝ այս րոպեներին էլ ընթանում են նոր հարձակումներ երկու երկրների տարբեր բնակավայրերի վրա, կան տասնյակ զոհեր ու վիրավորներ...